Դեպարտամենտների ղեկավարների ռոտացիան ճիշտ փորձ է, այդպես է տեղի ունենում ամենուր, այդ թվում նաև մեզ մոտ. Գիորգի Գախարիա
Դեպարտամենտների ղեկավարների ռոտացիան ճիշտ փորձ է, այդպես է տեղի ունենում ամենուր, այդ թվում նաև մեզ մոտ. Գիորգի Գախարիա

Ես ուզում եմ ձեզ ասել, որ միշտ դժվարանում եմ մեկնաբանել բամբասանքները, սակայն այս դեպքում ես դա կանեմ: Ես նաև ՆԳ նախարար եմ եղել, և առհասարակ, ՆԳՆ-ում շատ լավ պրակտիկա է դեպարտամենտների ղեկավարներին, տարածաշրջանային դեպարտամենտների ղեկավարներին տեղափոխելու առումով, – այս մասին ներքին գործերի նախարարությունում ընթացող կադրային փոփոխությունների մասին խոսելիս, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Ըստ նրա, նման փոփոխությունները կարևոր և նորմալ գործողություն են:

«Սա չափազանց կարևոր, ճիշտ պրակտիկա է: Այս մարդիկ, ովքեր դեռ նշանակվել էին իմ օրոք, ծառայում էին այս պաշտոններում ավելի քան երկու տարի: Հիմա տեղի է ունենում նրանց ռոտացիան և դա նորմալ է: Այն ժամանակ ես էի նշանակում դեպարտամենտների ղեկավարներին, իսկ այժմ նախարարը Վախտանգ Գոմելաուրին է և նա է նշանակում: Դա նորմալ է, դա տեղի է ունենում ամենուր, և դա պետք է տեղի ունենա նաև մեզ մոտ», – ասել է Գիորգի Գախարիան: