Դենիս Շմիգալը Ուկրաինայում հանդիպել է ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ, որը գլխավորում էր ԱՄՆ ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը
Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը Ուկրաինայում հանդիպել է ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ, որը գլխավորում էր ԱՄՆ ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ Սա նրա առաջին այցն է Ուկրաինա։
Դենիս Շմիգալի խոսքով՝ ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ նրանք քննարկել են «Ուկրաինայի երկնքի պաշտպանությունը թշնամու անօդաչու թռչող սարքերից և հրթիռներից», հատկապես ձմեռային ժամանակահատվածում։
«Մենք մեր գործընկերների ուշադրությունը հրավիրեցինք օդային պաշտպանության առաջնահերթությունների և բազմամակարդակ պաշտպանության համակարգի ստեղծման անհրաժեշտության վրա՝ հակաօդային պաշտպանության հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և ռադարներ», – գրել է Շմիգալը սոցիալական ցանցերում։
Բացի այդ, Ուկրաինայի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ում Ուկրաինայի գործընկեր երկրների դեսպաններին պատերազմի սկզբից ի վեր ցուցաբերած աջակցության և Կիևի համար ամերիկյան զենքի ֆինանսավորման ծրագրին ակտիվ մասնակցության համար։