Դենիս Շմիգալ. Ուկրաինային հաջորդ տարի պաշտպանական ծախսերի համար անհրաժեշտ կլինի առնվազն 120 միլիարդ դոլար, մենք աշխատում ենք երկրների հետ՝ դաշնակիցների օգնությամբ գումարի կեսը հայթայթելու համար
Ուկրաինային հաջորդ տարի պաշտպանական ծախսերի համար անհրաժեշտ կլինի առնվազն 120 միլիարդ դոլար, – այս մասին իր Telegram-ալիքում գրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Նրա խոսքով, Ուկրաինան արդեն վարում է բանակցություններ Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների հետ այս հարցով։
«Հաջորդ տարի մեզ անհրաժեշտ կլինի առնվազն 120 միլիարդ դոլար պաշտպանությանը։ Աշխատում ենք այլ երկրների հետ՝ այդ գումարի կեսը դաշնակիցների օգնությամբ ներգրավելու նպատակով։ Արդեն իրականացնում ենք առարկայական բանակցություններ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ», – գրել է Դենիս Շմիգալը։