Դենիս Շմիգալ - Ուկրաինան Եվրամիությունից ստացել է 5.9 միլիարդ եվրո
Դենիս Շմիգալ - Ուկրաինան Եվրամիությունից ստացել է 5.9 միլիարդ եվրո

Ուկրաինան Եվրամիությունից ստացել է 5.9 միլիարդ եվրո, – գրում է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը: Ուկրաինան 4.1 միլիարդ եվրոյի վարկ է ստացել ERA մեխանիզմի շրջանակներում, որը նախատեսում է վարկի մարում Ռուսաստանի սառեցված սուվերեն ակտիվներից ստացված միջոցներից: Եվրամիությունը Կիևին հատկացրել է 1.8 միլիարդ եվրո՝ Ուկրաինայի օգնության ծրագրի շրջանակներում։

Ինչպես գրում է Շմիգալը, ստացված միջոցների մի մասը, մասնավորապես՝ ERA մեխանիզմի շրջանակներում ստացված վարկը, կծախսվի պաշտպանական կարիքների ֆինանսավորման վրա։

«Սառեցված ռուսական ակտիվներից ստացված միջոցներն արդեն իսկ աշխատում են Ուկրաինայի պաշտպանության և եվրոպական անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Հիմա մենք սպասում ենք մեր գործընկերների հաջորդ պատմական քայլին՝ քաղաքական որոշմանը՝ փոխհատուցման վարկի վերաբերյալ։ Ես շնորհակալություն եմ հայտնում Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Վալդիս Դոմբրովսկիսին՝ Ուկրաինային շարունակական աջակցության համար», – գրել է Դենիս Շմիգալը։