Դեմոկրատները ցանկանում են չեղարկել նախագահին. Հանրապետական կոնգրեսական Ջիմ Ջորդան
Դեմոկրատները ցանկանում են չեղարկել նախագահին,- այս մասին Ներկայացուցիչների պալատում ելույթ ունենալիս հայտարարել է, Հանրապետական կոնգրեսական, Ջիմ Ջորդանը, որտեղ Դեմոկրատների նախաձեռնությամբ քննարկվում է Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցը:
Նրա խոսքով, Դոնալդ Թրամփի իմպիչմենթը չի ծառայում երկրի միավորմանը:
«Չորս տարի առաջ, երբ Թրամփի երդմնակալությունից անցել էր ընդամենը 90 րոպե, «Վաշինգտոն Պոստի» հոդվածի վերնագիրը հաղորդում էր, որ սկսվել է արշավ Դոնալդ Թրամփին իմպիչմենթի ենթարկելու համար: Հիմա, երբ Թրամփի լիազորությունների ավարտին մնում է մեկ շաբաթ, նրանք կրկին փորձում են դա անել: Յոթ օր հետո տեղի կունենա նախագահի իշխանության հանձնումը, ինչպես միշտ է տեղի ունենում, բայց դեմոկրատները կրկին փորձում են Թրամփի իմփիչմենթը: Դա չի ծառայում երկրի միավորմանը: Սա այն ճանապարհը չէ, որով ազգը կարող է հաղթահարել հունվարի 6-ին տեղի ունեցած ողբերգական և սարսափելի իրադարձությունները, որոնք մենք բոլորս դատապարտում ենք:
Մենք, Հանրապետականներս, գործում ենք հետևողականորեն: Մենք դատապարտում ենք բռնության բոլոր ձևերը: Այդպես էր անցյալ ամռանը և անցյալ շաբաթ: Մենք պետք է կենտրոնանանք ազգը միավորելու վրա: Փոխարենը, Դեմոկրատները ծրագրում են իմփիչմենտ հայտարարել նախագահին: Ինչո՞ւ, քանի որ նրանք ցանկանում են չեղարկել նախագահին: Այն նախագահին, որը կրճատել է հարկերը, մեղմացրել է կանոնակարգերը: Պայքարել է «կովիդ 19»-ի դեմ, որը ստեղծել է լավագույն տնտեսությունը և նվազեցրել է գործազրկությունը, մեզ դուրս բերեց Իրանի հետ գործարքից, բացեց դեսպանատունը Երուսաղեմում, վերադարձրել է պատանդներին Հյուսիսային Կորեայից, Գերագույն դատարանում նշանակել է երեք լավագույն դատավորների: Նա աջակցել է «կովիդ 19»-ի պատվաստանյութի ստեղծմանը և պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին», – հայտարարել է Ջորդանը:
Նրա խոսքով, դեմոկրատների հիմնական նպատակը միշտ եղել է նախագահից ազատվելը և իրենք փորձել են դա անել ցանկացած միջոցով: