Դեմ չենք ոչ շինարարությանը, ոչ զարգացմանը, սակայն ամեն բան պետք է լինի թույլատրելիի սահմաններում. Կախա Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, գլխավոր ծրագրի կապակցությամբ, միջազգային և տեղի փորձագետների համակարգող հանդիպման նպատակը, քաղաքի համար կարևոր փաստաթղթի – Հողի օգտագործման գլխավոր ծրագրի քննարկումն է:
Նրա տեղեկությամբ, Թբիլիսիի քաղաքապետարանում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կգլխավորի Իլիա Էլոշվիլին և համալրված կլինի միջազգային-ֆինանսական կազմակերպությունների փորձագետներից և վրաց փորձագետներից:
Նշված խումբը Թբիլիսիի քաղաքապետարանին կօգնի գլխավոր ծրագրի փաստաթղթի գնահատման գործում:
«Մենք ոչ մի բանին դեմ չենք, ոչ շինարարությանը, ոչ զարգացմանը, սակայն ամեն բան պետք է լինի թույլատրելիի սահմաններում, որպեսզի ճիշտ և վորակով անենք ամեն բան քաղաքի զարգացման համար»,- հայտարարել է Կախա Կալաձեն: