Դեկտեմբերի մեկից ուժի մեջ կմտնի այսպես կոչված Կանաչ անձնագիրը
Դեկտեմբերի մեկից ուժի մեջ կմտնի այսպես կոչված Կանաչ անձնագիրը

Դեկտեմբերի մեկից ուժի մեջ կմտնի այսպես կոչված Կանաչ անձնագիրը,- այս մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ըստ նրա՝ անձը կանաչ կարգավիճակ ունի, եթե ամբողջությամբ պատվաստվել է, երկու անգամ, ունի 72-ժամյա վավերականության «ՊՇՌ» թեստ, 24-ժամյա վավերականության հակագենի թեստ, կամ վարակվել է կորոնավիրուսով։

«Դեկտեմբերի 1-ից գործի կդրվի այսպես կոչված կանաչ անձնագրի հայեցակարգը և կընդլայնվի դրա շրջանակը: Ինչ է նշանակում կանաչ անձնագիր: Անձը կանաչ կարգավիճակ ունի, եթե ամբողջությամբ պատվաստվել է, երկու անգամ, ունի 72-ժամյա վավերականության «ՊՇՌ» թեստ, 24-ժամյա վավերականության հակագենի թեստ, կամ անց է կացրել կորոնավիրուս։

Կցանկանայի պարզաբանում տալ, կարծիք կար, որ պետք է լինի վեցամսյա սահմանափակում Կորոնավիրուս անցկացրած անձանց համար, բայց իմ առաջարկությունն էր՝ հանել այս սահմանափակումը, և խորհուրդը կիսեց իմ առաջարկը։ Հետևաբար, կորոնավիրուսով վարակված անձը կունենա կանաչ կարգավիճակ։

Կանաչ անձնագրի պահանջը կտարածվի 18 տարեկանից բարձր քաղաքացիների, ինչպես նաև զբոսաշրջիկների վրա։

Մեր խորհրդի որոշմամբ քաղաքացիները կարող են մուտք գործել տարբեր օբյեկտներ միայն կանաչ անձնագրի սկզբունքով։ Դրանք են սննդի կետերը, ժամանցի կենտրոնները, ժամանցի օբյեկտները, կինոթատրոնները, օպերան, թանգարանները, համերգասրահները»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին։