«Դեղին բաճկոնավորների» շարժումը հայտարարում է Ֆրանսիայում բողոքի ակցիաների վերսկսման մասին՝ սկսած հոկտեմբերի 24-ից
«Դեղին բաճկոնավորների» շարժումը հայտարարել է հոկտեմբերի 24-ից բողոքի ակցիաները վերսկսելու մասին։
Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Այս շարժումն էր կազմակերպել լայնածավալ և ամիսներ տևած բողոքի ակցիաները Էմանուել Մակրոնի նախագահության առաջին ժամկետի ընթացքում։
Խմբի տվյալներով՝ նրանք կրկին բողոքում են կյանքի թանկացման դեմ և մեկնարկում են ցույցերի «երկրորդ գործողությունը»։
Հատկանշական է, որ վերջին շաբաթների ընթացքում Ֆրանսիայում արդեն իսկ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Ըստ առկա տվյալների՝ ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 2400 մարդ։