Դեղագործական արտադրանք ներմուծելիս պարտադիր կլինի ներկայացնել GMP ստանդարտին համապատասխան արտադրությունը հավաստող փաստաթուղթ
Դեղագործական արտադրանք ներմուծելիս պարտադիր կլինի ներկայացնել GMP ստանդարտին համապատասխան արտադրությունը հավաստող փաստաթուղթ

Դեղագործական արտադրանք ներմուծելիս պարտադիր կլինի GMP (Good Manufacturing Practice) ստանդարտի համաձայն արտադրությունը հավաստող փաստաթուղթ ներկայացնելը։ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունն այս հարցով արդեն պատրաստ է խորհրդարանում նախաձեռնելու համար։

Փոփոխություններով գործադիրն իրավունք կունենա սահմանել GMP ստանդարտ փաստաթղթի պարտադիր ներկայացման քայլերն ու պայմանները։

Կառավարությունը պարզաբանում է, որ օրինագծի ընդունումը միասնական մոտեցում կստեղծի դեղարտադրողների, մեծածախ մատակարարների և դեղագործական արտադրանք ներկրողների միջև՝ GMP ստանդարտի պահանջների առումով, ինչը կնպաստի դեղագործական շուկայում արդար մրցակցությանը և որակի ստանդարտների հաստատմանը։

Կառավարությունը կոչ է անում արագ վերանայել փոփոխությունները։