«DeepState» վերլուծական նախագծի համաձայն, ռուսական ուժերը մտել են Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաք

13:56, 14.11.2024

«DeepState» վերլուծական նախագծի համաձայն, ռուսական ուժերը մտել են Խարկովի մարզի Կուպյանսկ։

Ըստ առկա տեղեկությունների՝ Կուպյանսկ են մտել օկուպացիոն ուժերի տեխնիկայի երկու շարասյուն, որոնց մի մասը ոչնչացրել են ուկրաինական ուժերը։

Ինչպես նշում է «Deep State»-ը, ռուսական կողմը փորձել է լրացուցիչ ուժեր ուղարկել, սակայն ուկրաինական պաշտպանական ուժերը հարվածել են հակառակորդին։ Բացի այդ, ըստ «DeepState»-ի, Ռուսաստանը օկուպացրել է Ուկրաինայի արեւելքում գտնվող Իլինկա բնակավայրը։

Նմանատիպ