DeepState վերլուծական նախագիծ - Ռուսները շարունակում են հետևակային զորքեր մտցնել Սևերսկ, քաղաքը աստիճանաբար ընկնում է թշնամու ձեռքը, Զապորոժիեի մարզի Կամենսկոեն գրավվել է
DeepState վերլուծական նախագիծ - Ռուսները շարունակում են հետևակային զորքեր մտցնել Սևերսկ, քաղաքը աստիճանաբար ընկնում է թշնամու ձեռքը, Զապորոժիեի մարզի Կամենսկոեն գրավվել է

Ռուսները հետևակային զորքեր են մտցնում Սևերսկ, քաղաքը աստիճանաբար ընկնում է թշնամու ձեռքը, – այս մասին տեղեկատվություն է տարածում ուկրաինական DeepState վերլուծական նախագիծը։

Համաձայն հարթակի՝ ռուսական օկուպացիոն բանակը գրավել է Դոնեցկի մարզի հինգ գյուղ՝ Լիսովկա, Սուխոյ Յար, Գնատովկա, Ռոգի և Նովոպավլովկա, և շարունակում է հետևակային զորքեր մտցնել Սևերսկ, քաղաքը աստիճանաբար ընկնում է թշնամու ձեռքը։

«Թշնամին շարունակում է հետևակային զորքեր մտցնել քաղաք, ներկայումս իրավիճակը բացասական է զարգանում, քանի որ Սևերսկը աստիճանաբար ընկնում է թշնամու ձեռքը։ Նախնական տվյալներով՝ բնակավայրի կեսը գտնվում է թշնամու վերահսկողության տակ», – ասում են հարթակի վերլուծաբանները։

DeepState-ի տվյալներով՝ ռուսական ուժերը գրավել են Զապորոժիեի մարզի Կամենսկոեն։