Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին ներկա կգտնվեն ռեկորդային թվով քաղաքական առաջնորդներ
Շվեյցարիայի Դավոս քաղաքում պատրաստվում են համաշխարհային տնտեսական ֆորումին, որը կանցկացվի հունվարի 23-26-ը:
Ֆորումին այս տարի մասնակցում են ռեկորդային թվով քաղաքական առաջնորդներ, բիզնեսի և հանրության ներկայացուցիչներ:
2000 թվականից հետո առաջին անգամ, Դավոս կժամանի ԱՄՆ-ի նախագահը:
Նախնական տեղեկությամբ, մեծ յոթյակի առաջնորդներից Դավոս չի այցելի միայն Ճապոնիայի վարչապետը:
Դավոս են ժամանում նաև միապետները, այդ թվում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը և Հորդանանի թագավոր Աբդուլա II-ը:
Ռուսաստանի պատվիրակությունը ֆորումին կգլխավորի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:
9-ամյա դադարի հետո Դավոս է ժամանում Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: