Դավիթ Զալկալիանին Ուրուգվայի ներկայացուցչական պալատում հանդիպել է Վրաստանի բարեկամ խմբի ղեկավարին
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Ուրուգվայի խորհրդարանում հանդիպել է Վրաստանի բարեկամ խմբի ղեկավար, սենատոր Մոնիկա Քսավիերին: Վրաստանի արտաքին գերատեսչության մամլո ծառայության տեղեկությամբ, Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել այն կարևոր գործունեության համար, որը պատգամավորն իրականացնում է Վրաստանի և Ուրուգվայի երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Այս տեսանկյունից, բարձր գնահատական է տրվել սենատոր Քսավիերի այցին Վրաստան, որը տեղի է ունեցել նախորդ տարի: Հանդիպմանը դրական գնահատական է տրվել երկու երկրների օրենսդրական մարմինների միջև համագործակցության ավանդույթին:
Կողմերը տեղեկություն են փոխանակել երկրի խորհրդարանական կարգի և օրենսդրական մարմնի ընտրովի կարգի մասին, Դավիթ Զալկալիանին սենատորին տեղեկություն է փոխանցել Վրաստանի սահմանադրական փոփոխությունների մասին, որոնց արդյունքում Վրաստանն անցել է եվրոպական խորհրդարանական կառավարման մոդելի:
Նախարարը Վրաստանի հետ բարեկամության խմբի նախագահին ծանոթացրել է Վրաստանի զարգացման տեսլականը և ընթացիկ բարեփոխումերը:
Հանդիպմանն ընդգծվել են Վրաստանի օկուպացված շրջաններում մարդու իրավունքների խախտումների և սպանության հաճախակի դարձած փաստերը, մեկ անգամ ևս նշվել է Ուրուգվայի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ: