Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին փետրվարի 4-7-ը կայցելի Վաշինգտոն:
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին ասել են արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, Զալկալիանին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հրավերով, կմասնակցի՝ կրոնի ազատության դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
Այցի շրջանակներում Դավիթ Զալկալիանին հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ-ի պետքարտուղարությունում, կոնգրեսում, ինչպես նաև հանդիպելու է փորձագետներին: