Դավիթ Զալկալիանին հանդիպում է անցկացրել Սլովակիայի արտաքին գործերի նախարարի հետ
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է անցկացրել Սլովակիայի արտաքին գործերի նախարարի Միրոսլավ Լայչակի հետ: Նախարարները մեկ անգամ ևս հաստատել են երկու երկրների բարեկամությունը և սերտ գործընկերությունը:
Սլովակիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Սլովակիան կայուն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև մեր երկրի եվրոպական և եվրատլանտյան ընտրությանը: Նշվել է, որ Վրաստանը այդ ճանապարհին գրանցել է կարևոր արդյունքներ և նա առաջատար երկիրն է բարեփոխումների, ասոցացման օրակարգի կատարման գործընթացում և նաև պատասխանում է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցությանն անհրաժեշտ պայմաններին:
Հանդիպմանը նախարարները անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերության ընթացիկ հարցերի, համագործակցության շուրջ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Դավիթ Զալկալիանին գործընկերոջն է ծանոթացրել Վրաստանի կառավարության խաղաղարար նախաձեռնությունը: