Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում հանդիպել է սենատոր Դևիդ Պեդրիուսի հետ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության լրատվությամբ, Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել սենատորին, տարիների ընթացքում Վրաստանին աջակցելու համար և Ամերիկայի կոնգրեսում Վրաստանի հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների համար:
Նախարարը սենատորին մանրամասն լրատվություն է փոխանցել Վրաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, երկրի զարգացման և կառավարության տեսլականների մասին:
Գերատեսչության լրատվությամբ, հանդիպմանը կողմերը զրուցել են նաև Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրության գործընթացի և այդ գործընթացում ԱՄՆ-ի աջակցության մասին:
Հեղինակ -
Edgar Barsegyan