Դավիթ Զալկալիանին Էնտոնի Բլինկենին շնորհավորում է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ

13:09, 27.01.2021

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնտոնի Բլինկենին շնորհավորում է պաշտոնին նշանակման կապակցությամբ:

«Սրտանց շնորհավորում ենք Էնտոնի Բլինկենին և մաղթում նրան հաջողություններ ՝ Միացյալ Նահանգների  պետքարտուղարի պաշտոնում: Մենք անհամբեր սպասում ենք ձեզ հետ աշխատելուն, ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու և Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրումը զարգացնելու ուղղությամբ: Մեր բարեկամությունն ավելի հստակ է, քան երբևէ: Վրաստանը ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն է տարածաշրջանում և դրանից դուրս», – գրել է Զալկալիանին «Թվիթերի» իր էջում:

https://twitter.com/DZalkaliani/status/1354144087708991489

Նմանատիպ