Դավիթ Զալկալիանի. Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը ռազմավարական գործընկերների հետ համագործակցության հիմնական ուղղություններից մեկն է, այս թեմաների շուրջ ևս կզրուցենք Մայք Փոմփեոյի հետ
Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը ռազմավարական գործընկերների հետ համագործակցության հիմնական ուղղություններից մեկն է, մենք անընդհատ խոսում ենք այդ մասին, իհարկե կխոսենք այս թեմաների, ինչպես նաև ռազմավարական գործընկերության խարտիայում ընդգրկված բոլոր հիմնական ուղղությունների մասին, – այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Այս մեկնաբանությամբ Զալկալիանին պատասխանել է լրագրողի հարցին. «Մայք Փոմփեոյի հետ խոսակցություն կլինի՞ ընտրությունների վերաբերյալ, եթե հաշվի առնենք, որ պետդեպարտամենտի հայտարարությունում խոսվում էր նաև ընտրությունների և ժողովրդավարական բարեփոխումների շարունակման մասին»:
«Դա ոչ ոք չի վիճարկում, իհարկե, մեր ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը ռազմավարական գործընկերների հետ համագործակցության հիմնական ուղղություններից մեկն է, և մենք անընդհատ խոսում ենք այդ մասին: Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը շարունակական գործընթաց է: Մենք միշտ դրան ենք ձգտում: Այս թեմաների շուրջ մենք անընդհատ խոսում ենք մեր ռազմավարական գործընկերների հետ: Իհարկե, այս թեմաները կքննարկվեն, ինչպես նաև ռազմավարական գործընկերության խարտիայում ընդգրկված բոլոր հիմնական ոլորտները», – հայտարարել է Դավիթ Զալկալիանին: