Դավիթ Զալկալիանի. Շատ ժամանակին էր Վրաստանի վարչապետի նախաձեռնությունը, մեր դրացիներին առաջարկի Թբիլիսին, որպես երկխոսության հարթակ, այս գործընթացում ունենք եվրոպացի գործընկերների լիարժեք աջակցությունը
Շատ ժամանակին էր Վրաստանի վարչապետի նախաձեռնությունը, ով հստակ արձանագրեց մեր պատրաստակամությունը, Վրաստանը ցանկացած ձևով ներգրավվի խաղաղարար ձևաչափերին և մեր դրացիներին առաջարկի Թբիլիսին, որպես երկխոսության հարթակ, հուսամ, նրանց կողմից ևս կլինի պատշաճ արձագանք, ինչ վերաբերում է եվրոպացի գործընկերներին, մենք այս գործընթացում նրանց կողմից ունենք լիարժեք աջակցություն,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ թեման մեկնաբանելիս:
Նախարարի փոխանցմամբ, Բրյուսելում բոլոր հանդիպումներին եվրոպացի գործընկերները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում, Վրաստանի դրացիների շրջանում առկա ապակայուն իրավիճակի վերաբերյալ:
«Բնական է, բոլորը նկատի ունեին Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը: Մենք մեծ վրդովմունքով հետևում ենք այս գործընթացներին, քանի որ լարված իրավիճակն էլ ավելի է սրվում: Պատմականորեն, մենք մեր ադրբեջանցի և հայ համաքաղաքացիների հետ միասին ունենք խաղաղ համակեցության մեծ փորձ: Դա պետք է պահպանվի նաև ապագայում: Վրաստանը, ինչպես նաև միջազգային համադաշնությունը, միասնական է խաղաղությանն ուղղված կոչերում, այն առումով, որ միջազգային դերակատարները, առաջին հերթին ԵԱՀԿ-ի համանախագահները և Մինսկի խումբը առավել ակտիվ պետք է ներգրավվեն, քանի որ անհրաժեշտ է լիցքաթափել իրավիճակը, սկսել խաղաղարար բանակցություններ, քանի որ եթե իրավիճակը սրվի, դա վտանգ կստեղծի ոչ միայն Հարավային Կովկասի, այլ՝ Սև ծովի տարածաշրջանի համար և տարածաշրջանից դուրս դրա տարածման հավանականությունը մեծ է: Դա բոլորը քաջ գիտակցում են»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Բրյուսելում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարություն է տարածել Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախման մասին և նշել, որ Վրաստանը պատրաստ է, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին հյուրընկալել Թբիլիսիում: