Դավիթ Զալկալիանի. Անհամբեր սպասում ենք ԱՄՆ-ի նոր դեսպանի Վրաստան ժամանելուն
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարում է, որ ողջունելի են այն շեշտադրումները, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում արել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Քելլի Դեգնանը:
Զալկալիանիի գնահատմամբ, գործընթացները շուտով կավարտվեն և Քելլի Դեգնանը հնարավորություն կունենա սկսել իր գործունեությունը Վրաստանում:
«Կարծում եմ, որ այս գործընթացը շուտով կավարտվի և դեսպանն անհապաղ կայցելի Վրաստան, կսկսի աշխատել: Մեզ համար ողջունելի են այն շեշտադրումները, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում արել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Քելլի Դեգնանը: Ընդգծվել է օկուպացված տարածքներում տիրող վիճակը, Ամերիկայի աջակցությունը տարածքային ամբողջականության և ինքնիշխանությամբ, մեր եվրոպական և եվրատլանտյան ձգտումների նկատմամբ: Մենք անհամբեր սպասում ենք նրա Վրաստան ժամանելուն»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան առաջադրված Քելլի Դեգնանին երեկ լսել են Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեին: