Դավիթ Ուսուփաշվիլին ցավակցել է Արչիլ Տատունաշվիլու ընտանիքին
Դավիթ Ուսուփաշվիլին ցավակցել է Արչիլ Տատունաշվիլու ընտանիքին

Վրաստանի քաղաքացիներս պատրաստ ենք բոլոր մեր դրացիների հետ խաղաղ գոյակցության,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Շենեբիս մոձրաոբա» կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուփաշվիլին Ծիլկանիում: Ուսուփաշվիլին ցավակցել է Արչիլ Տատունաշվիլու ընտանիքին:

«Ցավակցում եմ Արչիլի ընտանիքին, ծնողներին, Վրաստանի բոլոր քաղաքացիներին, ում համար Վրաստանը թանկ է: Նման հանցանքները պարտադիր կհետաքննվեն և կպատժվեն մեղավորները»,- հայտարարել է Դավիթ Ուսուփաշվիլին:

 

Ծիլկանիում շարունակվում է Արչիլ Տատունաշվիլու քաղաքացիական հոգեհանգիստը: Արչիլ Տատունաշվիլուն կհուղարկավորեն Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանոցում:

Տատունաշվիլու դին բռնազավթված Ցխինվալիից գրեթե մեկ ամիս հետո, մարտի 20-ին, տեղափոխել էին Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածք:

Տատունաշվիլուն կհուղարկավորեն զինվորական պատվով, մարտի 24-ին: