Օգոստոսի մեկից ցանկանում եմ արդեն ունենալ պատասխան, թե պայքարի այս փուլում ում հետ եմ ես. Դավիթ Ուսուփաշվիլի
Օգոստոսի մեկից ցանկանում եմ արդեն ունենալ պատասխան, թե պայքարի այս փուլում ում հետ եմ ես. Դավիթ Ուսուփաշվիլի

Խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին հույս է հայտնում, որ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հետ կկարողանա քաղաքական դաշտ բերել այնպիսի թիմի, որն անհրաժեշտ է Վրաստանին:

Ինչ վերաբերում է Մարգվելաշվիլու որոշմանը, Ուսուփաշվիլին ասում է, որ նախագահին անհրաժեշտ է ժամանակ և այժմ քննարկման ակտիվ փուլում է:

«Կայացել է մեր առաջին զրույցը: Այդ զրույցից հետո ես տրամադրված եմ դրական: Հաջորդ շաբաթվա ընթացքում կունենամ բոլոր հարցերի պատասխանները: Ես պատրաստ եմ լինել նախագահի թեկնածու: Օգոստոսի մեկից ցանկանում եմ արդեն ունենալ պատասխան, թե պայքարի այս փուլում ում հետ եմ ես»,- լրագրողներին հայտնել է Դավիթ Ուսուփաշվիլին: