Դավիթ Ուսուփաշվիլի. Հնարավոր է, առաջիկա երկու օրվա ընթացքում, իշխանությունը և ընդդիմությունը համաձայնության գան
«Լելո Վրաստանի համար» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Ուսուփաշվիլին հայտարարում է, որ իշխանության և ընդդիմության միջև համաձայնությունը հնարավոր է, կայանա առաջիկա երկու օրվա ընթացքում: Այս մասին Ուսուփաշվիլին հայտնել է Գերմանիայի դեսպանի նստավայրում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումից հետո:
Նրա խոսքով, հանդիպումը տևել է հինգ ժամ, քանի որ եղել են խորը քննարկումներ:
«Ես հայցում եմ վրաց ժողովրդի ներողամտությունը, քանի որ այս ամենի վկան են և 2020 թվականին մենք դեռ չենք կարող համաձայնության գալ, թե քաղաքական ինչպիսի գործընթացում պետք է ապրենք: Այժմ կա հույս, որ առաջիկա երկու օրվա ընթացքում գանք համաձայնության: Մենք ջանասիրաբար աշխատում ենք, որպեսզի Վրաստանում անցկացվելիք ընտրություններին խուսափենք բևեռացումից»,- հայտարարել է Դավիթ Ուսուփաշվիլին հանդիպման ավարտից հետո:
Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշի հրավերով կայացել է ընթրիք, որին ներկա են գտնվել խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն և մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեն, ինչպես նաև՝ ընդդիմության այն ներկայացուցիչները, ովքեր մասնակցում են ընտրական համակարգի հետ կապված բանակցությունների փուլերին: