Ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության պետ է նշանակվել Դավիթ Թամազաշվիլին։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ։
Նրանց հաղորդմամբ, ՆԳ նախարար Գելա Գելաձեն նոր ղեկավարին ներկայացրել է սահմանապահ ոստիկանության աշխատակիցներին, շնորհավորել նրան պաշտոնի նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություն ապագա գործունեության մեջ։
«Հանդիպման ընթացքում նախարարը նոր ղեկավարի հետ քննարկել է սահմանապահ ոստիկանության գերակա ուղղությունները և տվել է կոնկրետ հանձնարարականներ։ Գելა Գելաձեն շնորհակալություն է հայտնել սահմանապահ ոստիկանության նախկին պետ Նիկոլոզ Շարաձեին կատարած աշխատանքի համար», – ասված է ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության մեջ։