Դավիթ Սոնղուլաշվիլին Իսրայել կատարած այցի ընթացքում պաշտոնական հանդիպումներ կունենա
Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին Իսրայել կատարած իր եռօրյա աշխատանքային այցի ընթացքում պաշտոնական հանդիպումներ կունենա Իսրայելի գյուղատնտեսության և սննդի անվտանգության նախարար Ավի Դիխտերի, Իսրայելի շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Էդիթ Սիլմանի, Քնեսեթի խոսնակ Ամիր Օհանայի և Քնեսեթի «Վրաստանի բարեկամներ» խմբի ղեկավար Դավիթ Բիտանի հետ։
Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ այցի ընթացքում Վրաստանի և Իսրայելի պետության միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հռչակագիր կստորագրվի, որը նախատեսում է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդում։
Նախատեսվում է այցելել Իսրայելի գյուղատնտեսական հետազոտությունների՝ «Վուլկանի» կենտրոն, որտեղ նախարարը տեղում կծանոթանա Իսրայելի հետազոտական հնարավորություններին։
Վրաստան-Իսրայել առևտրի պալատի կազմակերմամբ, նախատեսվում է հանդիպում բիզնես ոլորտի հետ, որի նպատակն է խորացնել տնտեսական համագործակցության ոլորտները և ավելի լավ օգտագործել առկա ներուժը։
Այցի շրջանակներում Դավիթ Սոնղուլաշվիլին կհանդիպի Երուսաղեմի պատրիարքի հետ։ Նախարարը կայցելի պատմական և կրոնական վայրեր։