Դավիթ Սոնղուլաշվիլի. Անհրաժեշտ է ամեն օր գործել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար

12:12, 28.03.2026

Մարտի 28-ին նշվում է «Երկրի ժամը»։ «Երկրի ժամը» (Earth Hour) գլոբալ բնապահպանական նախաձեռնություն է, որն անցկացվում է արդեն 20 տարի:

«Երկրի ժամը (Earth Hour) գլոբալ բնապահպանական նախաձեռնություն է: Այս նախաձեռնության նպատակը կլիմայի փոփոխության հարցերի վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացումն է, ինչը գնալով ավելի արդիական է դառնում: Մեզնից յուրաքանչյուրը պետք է խորապես գիտակցի, որ անհրաժեշտ է ամեն օր գործել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար:

Նախաձեռնության շրջանակներում ամեն տարի միլիոնավոր մարդիկ և հարյուրավոր երկրներ միավորվում են խորհրդանշական գործողության շուրջ՝ մեկ ժամով հրաժարվում ենք էլեկտրաէներգիայի օգտագործումից: Յուրաքանչյուր որոշում, որն ուղղված է կլիմայի փոփոխության մեղմմանը, առանձնահատուկ նշանակություն ունի այսօրվա և մեր ապագայի համար: Պահպանված շրջակա միջավայրը մեր անվտանգ ապագայի գրավականն է», – հայտարարել է Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին:

Տեղեկատվությունը տարածում է Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:

Նմանատիպ