Դավիթ Սերգիենկոն հայտարարում է, որ այսօր և վաղը լրացվելու է «Տամիֆլու» դեղորայքի քանակը
Այսօր և վաղը լրացվելու է «Տամիֆլու» դեղորայքի քանակը,-այս մասին հայտարարել է Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններից փախստականների, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար, Դավիթ Սերգիենկոն:
Դավիթ Սերգիենկոյի հայտարարությամբ, դեղորայքի քանակի հետ հիմնախնդիրներ գոյություն չունեն:
«Հաստատում եմ, որ ունենք «Տամիֆլուի» համապատասխան քանակ: Այսօր և վաղը լրացվելու է դեղորայքի քանակը, ինչպես դեղատներում, այնպես էլ առողջապահության նախարարությունում: Ինչ վերաբերում է դիմակներին, ապա այդ մասին պետք է հոգս տանեն դեղատները, որ մեծացնեն պահեստը, և եթե այդ տեսանկյունից տեսնենք պակասուրդ, ապա մենք դեղատներից կօգնենք մեր պահեստից»,-հայտարարել է Դավիթ Սերգիենկոն:
Հեղինակ -
Edgar Barsegyan