Դավիթ Սերգեենկո. Եթե քաղաքական կուսակցությունը կարծում է, որ իր շահերն արևմտյան են, ապա նա պետք է ուշադիր լսի իր գործընկերների միանշանակ հանձնարարականներին
Դավիթ Սերգեենկո. Եթե քաղաքական կուսակցությունը կարծում է, որ իր շահերն արևմտյան են, ապա նա պետք է ուշադիր լսի իր գործընկերների միանշանակ հանձնարարականներին

«Վրացական երազանքի» անդամ Դավիթ Սերգեենկոն կարծում է, որ կան ռեսուրսներ բանակցությունների համար իշխանության և ընդդիմության միջև: Այս հայտարարությունը Սերգեենկոն արել է տասներորդ գումարման խորհրդարանի առաջին նիստից առաջ:

«Եթե մարդ կամ քաղաքական կուսակցություն կամ քաղաքական գործիչ կարծում է, որ իր շահերը արեւմտյան են, եվրոպական ինտեգրման, և կարծում է, որ ԱՄՆ-ն գործընկեր է, նրանք պետք է ուշադիր լսեն իրենց միանշանակ հաձնարարականները: Չհամարի, որ մենք հարգում ենք ձեզ, բայց հաշվի չենք առնի ձեր ասածը: Սա անհասկանալի է: Բանակցությունների համար կան ռեսուրսներ», – նշել է Սերգեենկոն:

Այսօր ԱՄՆ դեսպանության և Եվրամիության պատվիրակությունը հայտարարություն է տարածել:

«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում ուշադիր դիտարկել համաձայնության ձեռքբերման հնարավորությունները, որոնք թույլ կտան խորհրդարանին կատարել իր լիարժեք դերը», – նշված է հայտարարության մեջ:

Այսօր տեղի կունենա տասներորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: Նիստը կբացի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: