Դավիթ Սերգեենկո - Նախարարությունների միավորման վերաբերյալ խորհրդակցություն է ընթանում
Իհարկե նախարարությունների միավորման հարցով խորհրդակցություններ են ընթանում։ Այս մասին լրագրողներին հայտնել է առողջապահության նախարարի թեկնածու Դավիթ Սերգենկոն։
Նրա խոսքով վարչապետի իրավազորությունն է հասարակությանը հայտնել թե ինչ փոփոխություններ են նախատեսվում և որոնք են այդ փոփոխությունների դրական կողմերը։
Վրաստանի խորհրդարանը կլսի Կառավարության անդամության թեկնածուներին:
Երեկ Վրաստանի խորհրդարանի բյուրոյում հաստատվել է նախարարների թեկնածուների լսումները:
Հունիսի 20-ին խորհրդարանի արտահերթ նիստը կկայանա Քութայիսիում, որտեղ խորհրդարանը կքննարկի կառավարության նկատմամբ վստահության հարցը: Խորհրդարանը, արտահերթ նստաշրջան հրավիրելու խնդրանքով, արդեն դիմել է Վրաստանի Նախագահին:
Երեկ Վրաստանի խորհրդարանին պաշտոնապես ներկայացվեց վստահություն ձեռք բերելու կառավարության կազմը։
Ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն կառուցվածքային փոփոխություններից հետո կփոխվի առավարության կազմը։ Նրա խոսքով կառուցվածքային բարեփոխումների շրջանակներում նախարարությունների թվաքանակը կկրճատվի 14-ից 11-ի: