Դավիթ Սարաջիշվիլի պողոտայի տրանսպորտային հանգույցի վերանորոգումը սկսվել է
Թբիլիսիի տրանսպորտի և քաղաքային զարգացման գործակալությունը սկսել է Դավիթ Սարաջիշվիլի պողոտայի վրա, Գլդանիի շրջանային վարչակազմին հարակից, խաչմերուկի վերանորոգումը։
Աշխատանքների շրջանակներում պողոտայի որոշակի հատվածում կլայացվի մայթեզրը, իսկ ճանապարհի այն հատվածում, որտեղ մինչ այժմ հետիոտնային արահետ չկար, կկառուցվի նոր մայթեզր։ Կսահմանազատվեն թեքահարթակներ, զեբրա անցումներ, երթևեկելի մասը և կտեղադրվեն ճանապարհային նշաններ։
Նախագծի նպատակն է ապահովել հետիոտնային երթևեկության անվտանգությունն ու հարմարավետությունը Քերչի փողոցի և Սարաջիշվիլի պողոտայի խաչմերուկում։
Հարկ է նշել, որ անցման կազմակերպումը չի պահանջում լուսացույցի փուլերի փոփոխություն, ինչը նշանակում է, որ երթևեկությունը չի խաթարվի, և խաչմերուկը կշարունակի գործել գործող ռեժիմով։
Աշխատանքների իրականացումը հիմնված էր քաղաքացիների բազմաթիվ խնդրանքների վրա։ Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է թե՛ հետիոտների անվտանգության բարելավման, թե՛ քաղաքային տարածքի զարգացման ուղղությամբ։
Տեղեկատվությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։