Դավիթ Մաթիկաշվիլին հայտարարում է, որ Թեա Ծուլուկիանիի պաշտոնից հեռանալու մասին ոչկառավարական սեկտորի պահանջը՝ լուրջ չէ
Խորհրդարանային մեծամասնության անդամ Դավիթ Մաթիկաշվիլին գտնում է, որ արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի պաշտոնից հեռանալու մասին, ոչկառավարական սեկտորի պահանջը լուրջ չէ:
Ինչպես Մաթիկաշվիլին ասել է լրագրողներին, հիմնական ուշադրությունը պետք է դարձվի հիմնախնդրի կարգավորման վրա:
«Որոշ դեպքերում պետք է լինենք քաղաքական ամբիցիաներից և հետաքրքրություններից վեր: Մեզ համար շատ կարևոր է, որ պատասխանատվությունը լինի առավելագույնս վերցված: Դրա ապացույցն է նաև գլխավոր դատախազի պաշտոնաթողությունը: Վրաց քաղաքականությունում նման բաներ հաճախ չեն լինում, երբ բարձրաստիճան պաշտոնյաները ողջ պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա և անում են համապատասխան քայլեր: Ես հեռու եմ այն մտքից, որ նման քայլերով լուծվում են բոլոր հիմնախնդիրները, սակայն ընդունված որոշումները մատնանշում են պատասխանատվության վրա: Այս պահին արդարադատության նախարարի պաշտոնաթողության մասին խոսելը անտեղի է»,-հայտարարել է Մաթիկաշվիլին:
Մոտ 10 ոչկառավարական կազմակերպություն պահանջում է Թեա Ծուլուկիանիի պաշտոնաթողություն:
Իրակլի Շոթաձեն գլխավոր դատախազի պաշտոնից հեռացել է մայիսի 31-ին: Իրակլի Շոթաձեի պաշտոնաթողությունը կապված է, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով դատարանի որոշման հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan