Դավիթ Մաթիկաշվիլին հայտարարում է, որ Թեա Ծուլուկիանիի պաշտոնից հեռանալու մասին ոչկառավարական սեկտորի պահանջը՝ լուրջ չէ

12:54, 05.06.2018

Խորհրդարանային մեծամասնության անդամ Դավիթ Մաթիկաշվիլին գտնում է, որ արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի պաշտոնից հեռանալու մասին,  ոչկառավարական սեկտորի պահանջը լուրջ չէ:

Ինչպես Մաթիկաշվիլին ասել է լրագրողներին, հիմնական ուշադրությունը պետք է դարձվի հիմնախնդրի կարգավորման վրա:

«Որոշ դեպքերում պետք է լինենք քաղաքական ամբիցիաներից և հետաքրքրություններից վեր: Մեզ համար շատ կարևոր է, որ պատասխանատվությունը լինի առավելագույնս վերցված: Դրա ապացույցն է նաև գլխավոր դատախազի պաշտոնաթողությունը: Վրաց քաղաքականությունում նման բաներ հաճախ չեն լինում, երբ բարձրաստիճան պաշտոնյաները ողջ պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա և անում են համապատասխան քայլեր: Ես հեռու եմ այն մտքից, որ նման քայլերով լուծվում են բոլոր հիմնախնդիրները, սակայն ընդունված որոշումները մատնանշում են պատասխանատվության վրա: Այս պահին արդարադատության նախարարի պաշտոնաթողության մասին խոսելը անտեղի է»,-հայտարարել է Մաթիկաշվիլին:

Մոտ 10 ոչկառավարական կազմակերպություն պահանջում է Թեա Ծուլուկիանիի պաշտոնաթողություն:

Իրակլի Շոթաձեն գլխավոր դատախազի պաշտոնից հեռացել է մայիսի 31-ին: Իրակլի Շոթաձեի պաշտոնաթողությունը կապված է, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով դատարանի որոշման հետ:

 

 

Նմանատիպ