Դավիթ Մաթիկաշվիլին հանդիպել է Թուրքմենստանի դեսպան Դովլեթմիրաթ Սեյթմամեդովի հետ
Դավիթ Մաթիկաշվիլին հանդիպել է Թուրքմենստանի դեսպան Դովլեթմիրաթ Սեյթմամեդովի հետ

Վրաստանի խորհրդարանի Թուրքմենստանի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար Դավիթ Մաթիկաշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Դովլեթմիրատ Սեյթմամեդովի հետ։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները և Թուրքմենստանի մեջլիսի նախագահի Վրաստան նախատեսվող այցը։

«Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով Թուրքմենստանի մեջլիսի նախագահը փետրվարի վերջին կայցելի մեր երկիր։ Այս այցը կարևոր է նաև նրանով, որ այն կլինի Թուրքմենստանից Վրաստան կատարվող առաջին բարձր մակարդակի այցը մեր երկրների անկախացումից հետո։ Թուրքմենստանը Վրաստանի կարևոր գործընկեր է, և այս երկրի դերը «Միջին միջանցք» նախագծի իրականացման գործում շատ նշանակալի է։ Ես վստահ եմ, որ այս այցը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացմանը», – հանդիպումից հետո ասել է Դավիթ Մաթիկաշվիլին։

Տեղեկատվությունը հրապարակվել է Վրաստանի խորհրդարանի կողմից։