Դավիթ Մաթիկաշվիլի – Մենք խաղաղության քաղաքականություն ենք վարում օկուպացված տարածքների հարցում, և մեր նպատակն է, որ վերամիավորումը տեղի ունենա բացառապես խաղաղ ճանապարհով
Այս ուժերի համար հաշտեցման քաղաքականությունը, ինչպես նաև դրա միջոցով երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն անընդունելի են։ Նրանք դեմ են դրան և վրացիներին ու աբխազներին ներկայացնում են որպես թշնամիներ. այս մասին հայտարարել է «Վրացական երազանք»-ի անդամ Դավիթ Մաթիկաշվիլին։
Նրա խոսքով՝ ակնհայտ են իրականացվող քաղաքականության կոշտ ու դավաճանական բնույթը և այսպես կոչված «հինգերորդ շարասյան» օրակարգը։
«Նիկա Գվարամիան հենց այդ մարդկանց է ներկայացնում։ Մենք խաղաղության քաղաքականություն ենք վարում օկուպացված տարածքների հարցում, և մեր նպատակն է, որ վերամիավորումը տեղի ունենա բացառապես խաղաղ ճանապարհով։ Մենք չպետք է շեղվենք այդ ուղուց»,- հայտարարել է Մաթիկաշվիլին։