Դավիթ և Թեմուր Խվիբլիանիների նկատմամբ մեղադրանքները նպատակաուղղված սուտ է, Խվիբլիանիների կողմից իրավական վեճ սկսելու դեպքում, կապահովենք նրանց աջակցությունը. Պաշտպանության նախարարություն
Դավիթ և Թեմուր Խվիբլիանիների նկատմամբ մեղադրանքները նպատակաուղղված սուտ է, Խվիբլիանիների կողմից իրավական վեճ սկսելու դեպքում, պաշտպանության նախարարությունը կապահովի նրանց աջակցությունը,- այս մասին ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
«Ազգային շարժման» կուսակցական հեռուստաընկերության, «Մթավարի արխիի» տնօրեն, Նիկա Գվարամիայի կողմից շարունակում է զրպարտիչ ու նվաստացուցիչ արշավը ընդդեմ Վրաստանի պաշտպանության ուժերի և նրա զինծառայողներից մեկի ՝ Դավիթ Խվիբլիանիի: Մասնավորապես, Գվարամիայի կողմից տարածված ապատեղեկատվության համաձայն, Սենակիի ռազմակայանում տեղի է ունենում Զուգդիդիում, բանկերից մեկի մասնաճյուղի վրա իրականացված հարձակման ժամանակ պատանդության մեջ գտնվող Դավիթ Խվիբլիանիին կտտանքների ենթարկում ու նրա ապօրինի բանտարկում:
Հասարակությանը տեղեկացնում ենք, որ նշված զինծառայողն այժմ գտնվում է իր տանը և աշխատում է հեռակա ռեժիմով, իսկ իր հասցեին տարածված վիրավորական հայտարարությունների և զրպարտությունների պատճառով, ինչպես մեզ հայտնի է, ծրագրում է դիմել դատարանին: Անհիմն մեղադրանքների և զրպարտությունների պատճառով դատարանին պատրաստվում է դիմել մեկ այլ զինծառայող ՝ Թեմուր Խվիբլիանին: Կուսակցական հեռուստաալիքը հոկտեմբերի 22-ին պատրաստած ռեպորտաժում Թեմուր Խվիբլիանիին անվանել է հարձակվող: Դավիթ և Թեմուր Խվիբլիանիների կողմից դատական վեճի դեպքում, պաշտպանության նախարարությունը կցուցաբերի օգնություն, օրենսդրությամբ նախատեսված սահմաններում:
Տարածված մեղադրանքներն անհասկանալի, կանխամտածված սուտ են և պաշտպանական ուժերի հեղինակությունն ու իմիջը վարկաբեկելու հերթական ապարդյուն փորձ»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ: