Դավիթ Բաքրաձեի և Դավիթ ՈՒսուփաշվիլիի պետական պաշտպանությունը և ավտոմեքենան պահպանվելու է մինչև 2020 թվականը
Խորհրդարանի նախկին նախագահներ Դավիթ Բաքրաձեի և Դավիթ ՈՒսուփաշվիլիի պետական պաշտպանությունը և ավտոմեքենան պահպանվելու է մինչև 2020 թվականը: Այս մասին նշվել է խորհրդարանի իրավաբանական կոմիտեի նիստին «պետական պաշտպանության հատուկ ծառայության մասին» օրինագիծը քննարկելու ժամանակ: Օրինագիծը պատգամավորներին է ներկայացրել պետական պաշտպանության հատուկ ծառայության ղեկավար, Անզոր Չուբինիձեն:
Փոփոխությունների համաձայն, վարչապետը, նախագահը և խորհրդարանի նախագահը պաշտոնից հեռանալուց հետո մեկ տարում այլևս չեն օգտվելու պետական պաշտպանության ծառայությունից, սակայն նրանց անվտանգությունից ելնելով հնարավոր է կառավարության որոշմամբ պաշտպանությունը վերականգնվի:
Հեղինակ -
Edgar Barsegyan