Դավիթ Բաքրաձե. Ընդդիմադիր կուսակցությունների միջև տեղի է ունեցել սովորական աշխատանքային հանդիպում, բոյկոտի վերաբերյալ դիրքորոշումը կայուն է
«Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Դավիթ Բաքրաձեի հայտարարությամբ, «Լելոյի» գրասենյակում անցկացվել է ընդդիմության ներկայացուցիչների գործնական հանդիպում, որտեղ քննարկել են առաջիկա ծրագրերը:
Նրա խոսքով, բոյկոտի հետ կապված ունեն շատ ամուր դիրքորոշում:
«Անցկացվել են սովորական խորհրդակցություններ, ինչպիսին ընթանում են ընդդիմադիր կուսակցությունների միջև, թե ինչպիսին կլինի մեր դիրքորոշումը հետագա փուլերում և ինչպես է ընդդիմությունը շարունակում աշխատանքը և համակարգումը: Մնացած դիրքորոշումներում փոփոխություններ չկան, սակայն բոլորս գիտակցում ենք, որ բազմաթիվ հարցեր պետք է ծրագրվեն, այդ թվում, պետք է ծրագրվի բողոքի ցույց, որը կանցկացվի խորհրդարանի առաջին նիստին զուգահեռ»,- նշել է Բաքրաձեն: