Դավիթ Արչվաձեն նշանակվել է ՆԳՆ գլխավոր տեսչության վարչության նոր ղեկավար
Դավիթ Արչվաձեն նշանակվել է ՆԳՆ գլխավոր տեսչության վարչության տնօրեն։
Դավիթ Արչվաձեն այդ պաշտոնում փոխարինել է Գիորգի Իոսեբիձեին։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Դավիթ Արչվաձեն կրթությամբ իրավաբան է, նա 2004 թվականին ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը և ստացել իրավաբանի որակավորում։
Դավիթ Արչվաձեն ունի Ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի երկարամյա փորձ։