Դատախազությունը տեսանյութ է հրապարակում, որտեղ երեւում է Մելիքիշվիլի պողոտայում հանրահավաքի ժամանակ ոստիկանների վրա հարձակումը
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել մեկ անձի՝ Թբիլիսիում, Մելիքիշվիլիի պողոտայում տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանների վրա հարձակվելու համար։
ՆԳՆ-ի կատարած հետաքննությամբ պարզվել է, որ նոյեմբերի 19-ին՝ առավոտյան ժամերին, Թբիլիսիում, Մելիքիշվիլի պողոտայում անցկացված ակցիայի ժամանակ մեղադրյալը փայտով տարբեր վնասվածքներ է հասցրել երեք ոստիկանների։
Գերատեսչությունը տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է նշված փաստը։
Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են նոյեմբերի 21-ին։
Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 353 պրիմ հոդվածի առաջին մասով (ոստիկանի վրա հարձակում՝ ոստիկանի ծառայողական գործունեության հետ կապված), որը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։
Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դիմելու է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։