Դատախազությունը պետք է գնահատի, կան արդյոք բավական ապացույցներ, Խորավայի սպանության գործով կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հեպանդում սկսելու համար. Նաթիա Մեզվրիշվիլի
Դատախազությունը պետք է գնահատի, կան արդյոք բավական ապացույցներ, Խորավայի սպանության գործով կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հեպանդում սկսելու համար. Նաթիա Մեզվրիշվիլի

Ներքին գործերի նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարում է, որ քրեական հետապնդում սկսելու առնչությամբ հանձնարարական տալը չի մտնում Խորավայի փողոցում սպանության քննչական հանձնաժողովի իրավազորության մեջ:

Նրա գնահատմամբ, դատախազությունը պետք է գնահատնի, բավական են, թե ոչ ապացույցները, որպեսզի կոնկրետ անձանց նկատմամբ սկսվի քրեական հետապնդում:

«Որպես իրավաբան, կխուսափեմ գնահատել այս հարցը, քանի որ քրեական հետապնդում սկսելը ներքին գործերի նախարարության իրավասությունը չէ:

Ինձ, որպես իրավաբանի համար, անհասկանալի է հանձնաժողովի կողմից այս փուլում այս տիպի հանձնարարական տալը այն ֆոնին, երբ կարևոր վկաներին հարցաքննելը դեռ չի ավարտվել, որոնք գործի հետ ունեն անմիջական շփում: Համապատասխանաբար, այս փուլում հանձնարարական տալը վաղ է:

Նշված հարցը պետք է գնահատի դատախազությունը, որն օգտվում է հետապնդման իրավասությունից: Դատախազությունը պետք է գնահատական տա, կան արդյոք բավականաչափ ապացույցներ, կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հեպանդում սկսելու համար»,- հայտարարում է Նաթիա Մեզվրիշվիլին:

Նրա խոսքով, հանձնարարականները, որոնք տվել է քննչական հանձնաժողովը ՆԳ նախարարության նկատմամբ, ձևական է և դրա շուրջ ընթանում է հետաքննություն: