Դատախազությունը պահանջում է «ազգային շարժման» անդամ Ազեր Սուլեյմանովի համար, խափանման միջոց կիրառել գրավը
Դատախազությունը պահանջում է «ազգային շարժման» անդամ Ազեր Սուլեյմանովի համար, խափանման միջոց կիրառել գրավը,-այս մասին Ռուսթավիի դատախազությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, Վրաստանի գլխավոր դատախազության հետաքննչական մասի ղեկավարի տեղակալ՝ Ջարջի Ծիկլաուրին:
«Վրաստանի խորհրդարանի անդամ Ազեր Սուլեյմանովին ձերբակալությունից և այլ պարտադիր միջոցառումներից պաշտպանում է իմունիտետը: Այս պահին վերոնշյալ գործողություններից ոչ մեկը կիրառված չէ: Հիշեցնեմ, նա մեղադրվում է նվազ ծանր հանցանքի համար: Դա 126-րդ հոդվածով նախատեսված բռնությունն է, որի համար պատիժը սահմանվում է մինչև երկու տարով ազատազրկման: Այս պահին նրա ձերբակալության կամ բանտարկության, ինչպես նաև նրա իմունիտետի վերացման պահանջ չունենք:
Մենք նախատեսելու ենք, որ հանցանքը նվազ ծանր է և միջնորդությամբ կդիմենք դատարանին, որ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվի գրավի դիմաց ազատ արձակումը»,-հայտարարել է Ծիկլաուրին:
Սոցիալական ցանցում տարածվել էր տեսագրություն, որտեղ Մառնեուլիում բնակվող անձը հրապարակավ, ստորացված ներողություն է խնդրում «Վրացական երազանքի»-ի նախագահ Բիձինա Իվանիշվիլիին և Մառնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովին վիրավորելու համար: Նշվածի կապակցությամբ, Մառնեուլիի թեմական ռադիոն և «Մոնիտոր» ստուդիան պատրաստել են սյուժեներ: Ռեպորտաժում ասվում է, որ անձը, որը նվաստացուցիչ վերաբերմունքի զոհ է, մի քանի օր առաջ Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում ցույցի ժամանակ նկարահանված տեսանյութում «վրացական երազանքի» ներկայացուցիչներին հասցրել է անպատվություն, ավելի ուշ սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, որտեղ վերջինս ստորացված պայմաններում ներողություն է խնդրում:
Դատախազությունը ստորացնող և ոչ մարդկային վերաբերմունքի փաստով ձերբակալել է Մառնեուլիի քաղաքապետին, իսկ ծեծի ենթարկելու փաստով քրեական հետապնդում է սկսել խորհրդարանի անդամ Ազեր Սուլեյմանովի և ևս երկու անձի նկատմամբ:
Հեղինակ -
Edgar Barsegyan