Դատախազությունը Օնիսե Օքրիաշվիլիի նկատմամբ բռնության մեղադրանքով ձերբակալվածի համար որպես խափանման միջոց գրավ է պահանջում
Վրաստանի դատախազությունը Օնիսե Օքրիաշվիլիի նկատմամբ կատարված բռնության փաստով ձերբակալվածին մեղադրանք է առաջադրել։
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։
Նրանց փոխանցմամբ՝ Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված քննությամբ պարզվել է, որ 2026 թվականի հուլիսի 22-ին, գիշերային ժամերին Թբիլիսիում, վրացի գրող Նոդար Դումբաձեին վիրավորելու պատճառով մեղադրյալը ֆիզիկական հաշվեհարդար է տեսել Օնիսե Օքրիաշվիլիի հետ, ում մի քանի անգամ ձեռքով հարվածել է գլխի և մարմնի տարբեր հատվածներում, ինչի պատճառով տուժողը ֆիզիկական ցավ է զգացել։
Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են տեղի ունեցած փաստից մի քանի ժամ անց։ Դատախազության տեղեկություններով՝ նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն)։
«Դատախազությունը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի ապահովմամբ 5 000 լարիի չափով գրավ կիրառելու միջնորդությամբ դատարանին կդիմի օրենքով սահմանված ժամկետում»,— ասված է Վրաստանի դատախազության տարածած տեղեկատվության մեջ։