ՈՒկրաինայի գլխավոր դատախազությունը Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց պահանջում է սահմանել տնային կալանք:
Մեղադրող կողմը այս միջնորդությամբ դատավորին դիմել է մի քանի րոպե առաջ:
«Միխեիլ Սաակաշվիլիին հնարավորություն կտրվի երկու ամսվա ընթացքում սոցիալական ցանցերի միջոցով մասնակցել խաղաղ ցույցերին»,- նշել է դատախազը:
Իսկ պաշտպանող կողմը պահանջում է նրան ազատ արձակել դատարանի դահլիճից:
Դեռևս անհայտ է թե ինչ որոշում կընդունի դատավորը:
Հեղինակ -
Edgar Barsegyan