Դատարանի դահլիճում Միխեիլ Սաակաշվիլին և Սանդրա Ռուլովսը կատարել են Վրաստանի օրհներգը (տեսանյութ)

Կիևում, Պեչերսկի դատարանում գտնվող Միխեիլ Սաակաշվիլին և Սանդրա Ռուլովսը կատարել են Վրաստանի պետական օրհներգը:

Մինչ այդ դատարանի դահլիճում նրա կողմնակիցները կատարել են ՈՒկրաինայի օրհներգը:

Նշենք, որ այս պահին Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է Կիևի Պեչերսկի դատարանում, որտեղ դատարանը քննարկում է նրա նկատմամբ խափանման միջոց սահմանելու հարցը: