Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահպանման համար
Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահպանման համար։
Վրաստանի դատախազությունը հրապարակել է տեղեկատվությունը։
«Ներքին գործերի նախարարության կողմից անցկացված քննությամբ պարզվել է, որ ձերբակալվածը ապօրինի ձեռք է բերել և պահել է առանձնապես խոշոր չափի՝ 158.2671 գրամ «մեֆեդրոն» (4-մեթիլմեթկատինոն) թմրամիջոց։ Իրավապահ մարմինների աշխատակիցները մեղադրյալին ձերբակալել են օգոստոսի 7-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով (առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահպանման համար), որը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։ «Մեղադրանքի կողմի միջնորդության հիման վրա դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց արդեն նշանակել է ազատազրկում», – ասվում է հրապարակված տեղեկատվության մեջ։