Դատախազությունը մեղադրանք է առաջադրել վեց անձի՝ խմբակային բռնություններին մասնակցելու համար
Դատախազությունը մեղադրանք է առաջադրել վեց անձի՝ խմբակային բռնություններին մասնակցելու համար

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել վեց անձի՝ խմբակային բռնություններին մասնակցելու համար։ Տեղեկությունը տարածում է դատախազությունը։

Քննչական գործակալության տվյալներով՝ ՆԳՆ-ի կողմից անցկացված հետաքննությամբ պարզվել է, որ Թբիլիսիում, Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած ցույցի ժամանակ մեղադրյալներն ակտիվորեն մասնակցել են խմբակային բռնություններին, ինչի հետևանքով բազմաթիվ մարդկանց առողջությանը վնաս են հասցրել։

«Նաև վնասվել և ոչնչացվել է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց գույքը, այդ թվում՝ Թբիլիսիի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող ենթակառուցվածքները։

Մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է չորսից վեց տարվա ազատազրկում։

Դատախազությունը դիմում է դատարան՝ օրենքով սահմանված ժամկետում ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։

Քրեական գործով հետաքննությունը ՆԳՆ-ում շարունակվում է»,- նշվում է տեղեկատվության մեջ։