Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Ալեկո Էլիսաշվիլիին՝ քաղաքական հողի վրա հետապնդման համար
Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Ալեկո Էլիսաշվիլիին՝ քաղաքական հողի վրա հետապնդման համար

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Ալեկո Էլիսաշվիլիին՝ քաղաքական հողի վրա հետապնդման համար։

«ՆԳՆ-ի կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ դեկտեմբերի 2-ին Թբիլիսիի Կոստավա փողոցի մերձակայքում Ա.Է.-ն քաղաքական հողի վրա բանավոր և ֆիզիկական վիրավորանքներ է հասցրել Ադրբեջանցիների ազգային կոնգրեսի նախագահին և «Վրացական երազանք – «Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիրներից մեկին:

Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են դեկտեմբերի 4-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով (քաղաքական գործունեության հետ կապված անձի հետապնդում, որը կատարվել է բռնությամբ), որը որպես պատժի ձև նախատեսում է մինչև երեք տարի ազատազրկում»,- ասված է դատախազության հայտարարության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում կդիմի Թբիլիսիի քաղաքային դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը սահմանելու միջնորդությամբ։