Դատախազությունը Մարնեուլիում դիտավորյալ սպանության փաստով ձերբակալված անձին մեղադրանք է առաջադրել
Դատախազությունը Մարնեուլիում դիտավորյալ սպանության փաստով ձերբակալված անձին մեղադրանք է առաջադրել

Վրաստանի դատախազությունը Մառնեուլ քաղաքում տեղի ունեցած դիտավորյալ սպանության փաստով մեկ անձի մեղադրանք է առաջադրել։ Այս մասին տեղեկատվություն է տարածում դատախազությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը որպես պատժի տեսակ և չափ նախատեսում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում։

«Ներքին գործերի նախարարության կողմից անցկացված քննությամբ պարզվել է, որ սույն թվականի ապրիլի 2-ին Մառնեուլում մեղադրյալը, դիտավորյալ սպանության նպատակով, սուր առարկայով կյանքի համար վտանգավոր վերքեր է հասցրել մի անձի, ինչի հետևանքով նա մինչև բժշկական օգնություն ստանալը մահացել է։

Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են ապրիլի 3-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (դիտավորյալ սպանություն), որը որպես պատժի տեսակ և չափ նախատեսում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում։

Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դատարանին միջնորդություն կներկայացնի մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ», – ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։