Դատախազությունը գենդերային խտրականության հատկանիշներով ֆիզիկական և սեռական բռնության, հարկադրանքի և անձնական փաստաթղթերի առևանգման փաստերի համար մեկ անձի նկատմամբ մեղադրական եզրակացություն է ներկայացրել
Դատախազությունը գենդերային խտրականության հատկանիշներով ֆիզիկական և սեռական բռնության, հարկադրանքի և անձնական փաստաթղթերի առևանգման փաստերի համար մեկ անձի նկատմամբ մեղադրական եզրակացություն է ներկայացրել

Վրաստանի դատախազությունը գենդերային խտրականության հատկանիշներով ֆիզիկական և սեռական բռնության, հարկադրանքի և անձնական փաստաթղթերի առևանգման փաստերի համար մեկ անձի նկատմամբ մեղադրական եզրակացություն է ներկայացրել

«Վրաստանի ՆԳՆ-ի կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը խանդի և գենդերային հիմքով ֆիզիկական բռնության է ենթարկել տուժողին, սպառնացել է տեղեկություններ հրապարակել մասին և ստիպել սեռական հարաբերություն մեջ մտնել: Բացի այդ ֆիզիկական ուժի գործադրմամբ խլել է տուժողի անձնական վկայականը:

Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են օգոստոսի 20-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի (ծեծ, տուժողին ֆիզիկական ցավ պատճառել ), 139-րդ (սեռական հարաբերության ստիպում ), 150-րդ (հարկադրանք) և 363-րդ (անձնական կարևոր փաստաթղթի առևանգումը) հոդվածներով, որը որպես պատիժ նախատեսում է 5 տարի ազատազրկում։

Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությամբ»,- նշված է դատախազության տեղեկատվության մեջ։