Դատախազությունը Բաչո Ախալայային մեղադրանք է առաջադրել Վրաստանի սահմանադրական կարգը բռնի ուժով փոփոխելու և պետական իշխանությունը տապալելու կոչի փաստով

14:28, 27.03.2026

Վրաստանի դատախազությունը Բաչանա Ախալայային մեղադրանք է առաջադրել Վրաստանի սահմանադրական կարգը բռնի ուժով փոփոխելու և պետական իշխանությունը տապալելու կոչի փաստով։ Տեղեկությունը տարածում է դատախազությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ սույն թվականի փետրվարի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում կայացած դատական բաց նիստում Բաչանա Ախալայան, օգտվելով իր ելույթի իրավունքից, հրապարակայնորեն կոչ է արել բռնի ուժով փոխել Վրաստանի սահմանադրական կարգը և տապալել պետական իշխանությունը։

«Բաչանա Ախալայային մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով (Վրաստանի սահմանադրական կարգը բռնի ուժով փոփոխելու և պետական իշխանությունը տապալելու կոչ), որը որպես պատժի տեսակ և չափ նախատեսում է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում», – նշված է դատախազության տեղեկատվության մեջ:

Նմանատիպ